ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին այսօր ներկայացրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին:
Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էդուարդ Մարտրոսյանը երկար ճանապարհ է անցել ԱԱԾ համակարգում և համոզմումք հայտնել, որ համակարգի առաջընթացի գործում մեծ ներդրում կունենա։
ՀՀ վարչապետն այսօր ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Սեպտեմբերի 18-ին Ոստիկանության պետի պաշտոնից ազատվել էր Վալերի Օսիպյանը և նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



