ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բանակցություններ է վարում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու ուղղությամբ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այս հարցն արդեն կառավարության օրակարգում է և այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում:
«Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն ունենալը, և մենք շարժվում ենք ըստ գերակայությունների»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Ավստրալիայում դեսպանություն բացելը ՀՀ գերակայությունների թվում է և այդ ուղղությամբ գործնական քայլեր են իրականացվում։
Զոհրաբ Մնացականյանը դեսպանություն բացելու վերաբերյալ հստակ ժամկետներ չի նշել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







