2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործունեության արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Արտգործնախարարների միջև ստորագրվում են երկու արձանագրություններ՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» փաստաթղթերը:
Սկզբնական շրջանում նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
Ըստ հայկական կողմի՝ Հայաստան-Թուրքիա հաարաբերությունները պետք է տարանջատվեն ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ հայկական սփյուռք-Թուրքիա հարաբերություններից:
Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու արդյունքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվեց, իսկ փաստաթղթերն այդպես էլ չդրվեցին գործողության մեջ:
2018թ. մարտի 1-ին հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որին հաջորդել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







