Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ պայմանավորված վերջինիս և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին։
Աննա Դանիբեկյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»: Աննա Դանիբեկյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չկան։
Դատավորը Քոչարյանի պաշտպաններից հետաքրքրվել է վերջինիս առողջական վիճակի մասին։
Արամ Վարդևանյանը նշել է, որ հարցում են ուղարկել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետաքրքրվելով հնարավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի այս դատական նիստին, առհասարակ՝ վերականգնման ինչ փուլում է Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի պաշտպանների հարցմանն ի պատասխան՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայում հետվիրահատական վերականգնողական բուժումը շարունակում է, առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված վերականգնողական բուժման ընթացքից և արդյունավետությունից) նրա մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 8-ին, իսկ հոկտեմբերի 9-ին վիրահատվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



