Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և միավորի ջանքերը միջազգային հանրության հետ մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարի խոսնակ Կըն Շուանը՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չինաստանը կտրականապես դեմ է, որ միջազգային խնդիրները լուծվեն ուժի կիրառման միջոցով»,- նշել է խոսնակը՝ հավելելով, որ «Մենք կարծում ենք՝ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և վերադառնա առկա խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին։ Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն ստանձնի և միավորի ջանքերը միջազգային հանրության հետ միասին ահաբեկչության դեմ պայքարում»:
Կըն Շուանն ընդգծել է, որ Անկարայի գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում ահաբեկչության աճին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



