ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հետ հանդիպմանը։
Հանդիպմանը ներկա են գտնվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
Հանդիպման ընթացքում նախագահը, գնահատելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը, նշելել է , որ այն արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը Հայաստանում և ողջ աշխարհում ծավալած գործունեության համար։
«Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ աշխարհի համար»,- նշել է Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







