ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։
Հանդիպման ընթացքում նախագահը հյուրերի հետ զրուցել է համահայկական նշանակաության խնդիրների, մեր ժողովրդի միասնական ներուժի արդյունավետ օգտագործման, Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող այլ հարցերի շուրջ:
Նախագահ Սարգսյանը շեշտել է Սփյուռքի բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն Հայաստանին ու հայ ժողովրդի ծառայեցնելու կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



