Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:05

Վաճառքի է հանվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը. ո՞վ է գնորդը. «Հրապարակ»

Վաճառքի է հանվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը. ո՞վ է գնորդը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը, որը գտնվում է Երևանի ամենաթանկ՝ Աբովյան փողոցում, Բժշկական համալսարանի հարևանությամբ։ Նույնիսկ գնորդի մասին է խոսվում։ Որոշ տեղեկություններով՝ հավակնորդն իշխանական նորահայտ լրատվամիջոցներից մեկն է՝ Tiv1.am-ը, որն «Արմնյուզի» տեղի համար մրցույթում պարտվեց «Բուն TV»-ին։

Շենքի վաճառքի համար հայտարարվել է աճուրդ, նախնական գին է սահմանվել 1,4 մլրդ ՀՀ դրամը։ Սակայն 1200 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի համար դա շատ էժան գին է։ Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշում կայացվեց լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և վաճառել շենքը։ TV-ի տնօրեն Էդգար Բաբայանին հարցրինք՝ այդ տարածքը գնելու մտադրություն ունե՞ք։

«Եկեք չմեկնաբանեմ այդ լուրը։ Տարածքն ընդլայնելու պլաններ կան, և մի քանի տարածքներ են դիտարկվում։ Կոնկրետ որտեղ՝ այս պահին չեմ կարող ասել»։

Ի դեպ, Բաբայանի TV-ն, ըստ որոշ լուրերի, հովանավորում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ Երիտասարդական հիմնադրամի շենքում մեկ-երկու տարի առաջ ժամանակավորապես տեղավորվել էր Համահայկական խաղերի գրասենյակը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, և խաղերի հոգաբարձուների խորհուրդը մեծ հույսեր ուներ, որ այդ շենքը տրամադրվելու է իրենց՝ մշտական օգտագործման համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+