ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձի բարձրացումը 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի, իսկ թափանցիկությունը վերաբերում է հասարակական միջոցառումներին, փառատոններին։
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին և Արսեն Բաբայանի ձերբակալությանը՝ Շարմազանովը նշել է, այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում ներկայիս կառավարության գաղափարները, դառնում են քաղաքական հետապնդման զոհ:
«Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա և շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշել է, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է, համաներման տակ է ընկնում»,- ընգծել է Էդուարդ Շարմազանովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



