ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախագիծը վարույթ չընդունելու հարցին: Նա կարծիք է հայտնել, որ այս քայլով ՍԴ-ն ավելի է խորացնում դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը:
Մակունցը նշել է, որ ՍԴ-ն լիարժեք պատասխան չի տվել իրենց մտահոգություններին և բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







