Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգություն է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին ասված է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի Twitter-ի գրառմանմեջ։
«ԵԺԿ-ն մտահոգված է Սահմանադրական դատարանի նախագահ Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ահաբեկելու կապակցությամբ։ Հայաստանում սահմանադրական կարգն ու օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն։ Գործող կառավարությունը պետք է հավատարիմ մնա իր Սահմանադրությանը», — հայտարարել է Ժոզեֆ Դոլը։
Նա նաև ընդգծել է, որ ԵԺԿ-ն կոչ է անում Եվրոպական և այլ միջազգային ինստիտուտներին ուշադիր հետևել իրավիճակին և կանխել ցանկացած գործընթաց, որը կարող է խաթարել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







