Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային:
Հանդիպման ընթացքում խորհրդականը հայտնել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան։ Խորհրդականի խոսքով այցելության ընթացքում գլխավոր քարտուղարը նախատեսում է հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը նշել, որ կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, կստանան հայկական կողմի աջակցությունը:
Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային պայմանագիրը որոշակի փոփոխություններով հանդերձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







