Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հարգանքի տուրք մատուցելով իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի և 20 տարի առաջ խորհրդարանում ահաբեկչության մնացյալ զոհերի հիշատակին՝ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հասունացել է այս գործը բացահայտելու իրական ժամանակը։
«Եկել է 1999 թ. հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման ամենահարմար պահը»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Նա հավելել է, որ ԱԱԾ քննչական մեկուսարանում գտնվելիս (Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու է ճանաչվել 2003 – ին) Նաիրի Հունանյանը իրեն հաղորդագրություններ է փոխանցել, որ ասելիք ունի հոկտեմբերյան դեպքերի կապակցությամբ։
«Ես տեսնում եմ, որ նման ակնարկները այժմ նույնպես արվում են։ Հունանյանը Հայաստանի նոր իշխանություններից հումանիստական մոտեցում է ակնկալում»,- նշում է Արմեն Սարգսյանը։
Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայիս իշխանություններն անպայման կբացահայտեն այդ գործը։