Ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում տեղի ունեցած իր ելույթի ընթացքում, պատասխանելով ադրբեջանցի կնոջ դիտարկմանը, նշել է, որ «Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք»
Այս մասին հայտնում է «Շանթ» գործակալությունը՝ հղում կատարելով rusarminfo.ru-ին:
Ադրբեջանցի Արզու Մամեդովան հաղորդման ընթացքում դիմել է Պոզներին՝ ասելով, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել», ինչին ի պատասխան լսել է Պոզների «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք» ձևակերպումը:
Աղբյուրը հավելում է, որ 2019 թ մայիսին Հայաստանում տված հարցազրույցի ընթացքում Վլադիմիր Պոզները պատրաստակամություն էր հայտնել այցելել Լեռնային Ղարաբաղ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի « բոլորը, ներառյալ ադրբեջանցիները, հասկանան, որ նրա սիրտը այս կողմում է, ոչ թե այն մյուս»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







