Օրեր առաջ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկն ինքնակամ լքած զինծառայողը գտնվել է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։
«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,-ասված է Արծրուն Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին տեղեկություն էր տարածվել, որ արդեն 5 օր է` ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ժամկետային զինծառայողն անհետացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







