«Մեր պայքարը ոչ թե իշխանության, այլ ազգային արժեքների պահպանման համար է»։ Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ով միացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ անժամկետ նստացույց հայտարարած բողոքի ակցիայի մասնակիցներին:
Արծվիկ Մինասյանը նշել, է որ նախարար Հարությունյանի գործողությունները անօրինական են՝ ընդգծելով, որ ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի և ցույց տա իշխանություններին ազգային արժեքները պաշտպանելու իր վճռականությունը․:
«Իշխանությունը պետք է գիտակցի, որ սա րոպեական պոռթկում չէ։ Դաշնակցությունը միշտ աջակցելու է մեր ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու շարժումներին», — հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







