«ՀՅԴ» բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել իշխանություններին վերացնել երկրում տիրող վախի և հետապնդումների մթնոլորտը:
«ՀՅԴ Բյուրոն, վերլուծելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները, խորը մտահոգություն է հայտնում վերջին ամիսների քաղաքական գործընթացների կապակցությամբ։ ՀՀ իշխանությունների անհանդուրժողականությունը, այլակարծությունը մերժելը և հետապնդումներով ու սպառնալիքներով քննադատությանը պատասխանելու փորձերը երկրում ստեղծում են գաղջ մթնոլորտ և բերում հասարակության պառակտման։
Մենք կոչ ենք անում իշխանություններին վերացնել Հայաստանում ամենուր տիրող վախի և հալածանքի մթնոլորտը և ներդնել առողջ քաղաքական հարաբերությունների մշակույթ», — նշվում է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



