Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:07

Այցելել ենք «Արմավիր» ՔԿՀ ենք, ուր երեք տասնյակ քաղբանտարկյալ ունենք. Սաղաթելյան

Այցելել ենք «Արմավիր» ՔԿՀ ենք, ուր երեք տասնյակ քաղբանտարկյալ ունենք. Սաղաթելյան

Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։ Այս պահին կալանքի տակ է 18 հոգի: Տղերքն իրոք պինդ են, ամուր։ Բոլորի մասին, իհարկե, կարող եմ երկար խոսել, բայց հատկապես ուզում եմ խոսել Արամ Տեր-Հարությունյանի մասին, որին չէի ճանաչում և ծանոթացա կալանավայրում։

Արամը երևանցի է, պարկեշտ, լավ կրթություն ստացած, բարեկեցիկ կյանքով ապրող արժանապատիվ քաղաքացի, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, ստանում բարձր աշխատավարձ, որևէ կուսակցության անդամ չէ։ Արամը պատմեց, որ առաջին օրից մասնակցել է շարժման աշխատանքներին, քանի որ չի համակերպվում ստեղծված վիճակի հետ։ Նա պայքարում է, որ իր հայրենիքում ապրի արժանապատիվ և անվտանգ։ Արամն անտարբեր չի իր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նա հունիսի 3-ին գործից հետո շտապել է միանալ երթին, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախման ժամանակ բերման է ենթարկվել։
Նրան կալանավորել են առանց որևէ հիմքի և միայն նրա համար, որ այդ պահին այդտեղ է եղել։

Արամի տեսակը չի պարտվելու։ Մենք կարող ենք ոտքի կանգնել միայն այս տեսակի շնորհիվ, ովքեր, անկախ իրենց քաղաքական հայացքից, սոցիալական կարգավիճակից, դուրս են եկել պայքարի հանուն իրենց հայրենիքի:
«Դիմադրություն» շարժումն անկասելի է, քանի որ մեր մեջ Արամները շատ են:
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ նիկոլի իշխանության կողմից հալածվելը, բանտարկվելը պատիվ է։ Թող մտածեն նրանք, ովքեր շարունակում են մնալ կոմֆորտ զոնայում, որևէ քայլ չանելով՝ սոցցանցերում պայքարը արդյունավետ դարձնելու մտահոգությամբ «սրտացավ» գրառումներ են անում, բայց դա այլ քննարկման թեմա է»,-գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+