Պետդուման հինգշաբթի օրը կայացած նիստում համաձայնություն է տվել Դաշնային հարկային ծառայության ներկայիս ղեկավար Միխայիլ Միշուստինին նշանակել կառավարության ղեկավար։
Այդ որոշմանը կողմ է քվեարկել 383 պատգամավոր, դեմ ՝ ոչ մեկ, ձեռնպահ է մնացել 41 պատգամավոր։
«Գործընկերներ, որոշումն ընդունված է։ Մենք ձեզ հետ համաձայնեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկով Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչին նշանակել կառավարության ղեկավար», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ամփոփելով արդյունքները։
Նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինին, որն այժմ զբաղեցնում է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Ի՞նչ են նրա մասին խոսում նրա նախկին և ներկա գործընկերները և ինչպե՞ս է այդ նշանակումն ընկալվում:
Պուտինը հանձնարարել է գործարկել նոր ներդրումային ցիկլը, նախապատրաստել օրենքներ կապիտալ ներդրումների խրախուսման համար։ Այդ օրենքները պետք է աշխատեն ամենուր, նշել է Միշուստինը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է իրականացնել հսկիչ-վերահսկողական գործունեության բարեփոխումներ, բարելավել գործարար մթնոլորտը, վերացնել ավելորդ խոչընդոտները:
«Կարևոր է բարելավել գործարար մթնոլորտը, որպեսզի մարդիկ, որոնք զբաղվում են բիզնեսով, այդ թվում՝ երիտասարդները, իրենց վստահ և պաշտպանված զգան, կարողանան զարգացնել իրենց գործը, ստեղծեն նոր աշխատատեղեր և ամենակարևորը՝ բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը», — ասել է Միշուստինը:
Forbes-ի հարցված նախկին պաշտոնյաներից մի քանիսն ասում են, որ Միշուստինը ծառայում է արդեն մոտ 10 տարի։ Այդ ընթացքում նրա գերատեսչությունը վերածվել է իշխանության պետական մարմինների համակարգում տեխնոլոգիապես ամենահզոր համակարգերից մեկը։
Հունվարի 15-ին նախագահ Պուտինը նրան առաջարկել էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում՝ հրաժարական տված Դմիտրի Մեդվեդևի փոխարեն։ Միշուստինը «կարիերայի մրցավազքում» առաջ է անցել միանգամից մի քանի քաղաքական դեմքերից։ Ինչպես Forbes-ին պատմել են մի քանի աղբյուրներ, պաշտոնյաները միմյանց հետ քննարկել են այլ թեկնածություններ՝ նրանց թվում են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը և նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







