Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:16

ԵԽԽՎ համազեկուցողները անհանգստություն են հայտնել ՀՀ Վարչապետի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ

ԵԽԽՎ համազեկուցողները անհանգստություն են հայտնել ՀՀ Վարչապետի և Սահմանադրական դատարանի ղեկավարության միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Խորհրդարանական ասամբլեայի համազեկուցողներ Անդրեյ Շիրչելի և Կիմո Կիլնյունենի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի համար։ Դա նշանակում է, որ բոլոր ինստիտուտները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն՝ ընդգծելով անմեղության կանխավարկածի սկզբունքի կարևորությունը։

Համազեկուցողներն ընդգծում են, որ մինչ այժմ Կառավարությունն ու Խորհրդարանը իրականացրել են բոլոր իրավական ընթացակարգերը իրավիճակի կարգավորման համար, նույնիսկ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ ՍԴ նախագահի՝ վաղաժամկետ թոշակի գնալու համար կարծիք հայտնելու։

«Մինչ այս պահը կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների, ՎՀ-ը նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,-նշվում է հայտարարության մեջ։

ԵԽԽՎ համազեկուցողներն ընդգծել քաղաքական դերակատարների՝ գործողություններից և հայտարարություննեից հեռու մնալու անհրաժեշտությունը։ Նրանք նաև կողմերին կոչ են արել թուլացնելու լարվածությունը։

ՀՀ Արդարադատութան նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է ԵԽԽՎ համազեկուցողների կոչին և գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+