Այս շարժումն ուղղված չէ ինչ-որ սոցիալական հարցի բարելավման, այն ուղղված է մեր արժանապատվությանը, մեր մեջքն ուղղելուն։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ չի ավելանում «Դիմադրություն» շարժման կողմակիցների թիվը, ինչո՞ւ բացի նախկին համակարգի առաջնորդներից ու նրանց հետևորդներից, այլ մարդիկ չեն միանում իրենց, Օհանյանն ասաց, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ, հատկապես քայլերթերի ժամանակ լուրջ քանակ է միանում շարժմանը։
Հիշեցնենք, որ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ պարբերաբար փակվում են: Ընդդիմությունն անցկացնում է անհնազանդության ակցիաներ Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







