Մայիսի 1-ին լինելու է մեր պայքարի հատման կետը։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հայտնեց, որ մայիսի 1-ին մեծ հանրահավաք է լինելու։ «Բոլոր ուժերի ապակենտրոն պայքարը պետք է ինչ-որ մի փուլում հատվի։ Մայիսի 1-ին լինելու է այդ հատման կետը»,-նշել է Վանեցյանը։
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի իշխանություններն ընդունում են խաղաղության օրակարգը, Վանեցյանը նշեց. «Ցավոք սրտի Արայիկ Հարությունյանը միշտ չէ, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններում պահում է սկզբունքայնությունը»,-նշեց Վանեցյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







