Սկսվում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը, որն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների լիակատար ազատագրմանը: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի արևելքում գործողությունն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների լիակատար ազատագրմանը։ Այդ գործողությունը կշարունակվի, որի հաջորդ փուլն արդեն կսվում է։ Եվ, ինձ թվում է՝ հիմա կարևոր պահ կլինի»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







