Մեր հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտրաշրջանառություն ունենալու համար ամեն ինչ պետք է անենք։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա խոսել է մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ ունեցած առևտրաշրջանառության ու դրա ազդեցության մասին։
Նա նշել է, որ ամեն ինչ անելու են խաղաղության օրակարգն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար։
«Ու այս առումով ես ուզում եմ համարձակության համար շնորհակալություն հայտնել պետական, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես, որ նա երեկ իր ելույթում Հայաստանի քաղաքացիներին ասաց ճշմարտությունը, որն ունեցել ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







