Արցախից տեղահանված շուշեցիները նամակ փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Շուշեցիները դիմում են ՌԴ իշխանություններին՝ Քարինտակ-Շուշի ճանապարհին ռուսական անցակետ տեղադրելու խնդրանքով։
«Մենք դիմում ենք Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել ադրբեջանական և այլ ահաբեկիչների մուտքը Շուշի։ Խնդրում ենք տեղադրել ռուս խաղաղապահների անցակետը Քարինտակ-Շուշի ավտոճանապարհին: Դա թույլ կտա վերահսկողության տակ առնել նեոֆաշիստների հնարավոր գործողությունները Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







