Արցախում դեռ չի վերականգնվել գազատարը, հակառակորդը միտումնավոր սրացումների է գնում Արցախի սահմանին՝ մասնավորապես Խրամորթ գյուղում, հայերենով հրահանգում դուրս գալ բնակիչներին գյուղից՝ նշելով, որ դա իրենց տարածքն է։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց Armenia Today-ի թղթակիցը։
Քոչարյանը պատասխանեց, որ «ադրբեջանցիներն իրենց վատ են պահում», սակայն էականն այն է, թե մե՞նք ինչ ենք անում, որպեսզի նման միջադեպեր չլինեն։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն օգտվում են առիթից, որ ռուսներն այլ վայրում գործողությունների ակտիվ փուլում են և սադրանքներ են կազմակերպում, դժվարացնում իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







