Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Բորիս Գրիզլովի հետ: Այս մասին հայտնում է Մինսկում ՀՀ դեսպանությունը։ Զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի:
Առանձին անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրին և այդ համատեքստում 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին։ Երկու դաշնակից պետությունների դեսպանները քննարկել են նաև Բելառուսում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների միջև համագործակցության ու աշխատանքային սերտ շփումների պահպանման հարցերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







