Ռուսաստանը վերահսկողության տակ է պահելու Հայաստանի և Ղարաբաղի միջև այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման հարցը։
Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում կամուրջ է կառուցվում, որը կկապի Արցախը Հայաստանի հետ և այլընտրանք կդառնա Լաչինի միջանցքին։
«Այս պահին ես այդ հարցով տեղեկություն չունեմ։ Ես տեսել եմ այդ հաղորդագրությունները, մենք պետք է այս թեման, բնականաբար, պահենք հսկողության տակ։ Եթե ինչ-որ տվյալներ լինեին, ես կկիսվեի ձեզ հետ։ Բայց այս պահին դրանք չկան»,- ասաց նա։
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում մի քանի օր առաջ հայտնվել էր Հակարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարը։ Այս կամուրջը, ինչպես պնդում են, կդառնա Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի մի մասը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







