Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:46

Հարցված ՀՀ քաղաքացիների 61%-ի կարծիքով երկիրն առանձին խմբերի շահերից ելնելով են կառավարում. IRI

Հարցված ՀՀ քաղաքացիների 61%-ի կարծիքով երկիրն առանձին խմբերի շահերից ելնելով են կառավարում. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) 2021 թվականի դեկտեմբերին հարցում է անցկացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ առաջարկելով նրանց պատասխանել մի շարք հարցերի:

IRI-ի փոխանցմամբ՝ հարցմանը մասնակցել է Հայաստանի 18 տարեկանից բարձր 1512 մշտական բնակիչ։ Հարցումն անցկացվել է 11 շրջաններում: Հարցին, թե Հայաստանն արդյոք ճիշտ ուղղությամբ է շարժվում, հարցվածների 34 տոկոսը դրական պատասխան է տվել: 46 տոկոսը կարծում է, որ ճանապարհը սխալ է, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցին հարցվածների 28%-ն առաջին հերթին նշել է սահմանային իրավիճակը: Միայն 6%-ն է, որ սահմանային իրավիճակը չի դիտարկում հիմնական խնդիրների թվում։ Հարցվածների 4 տոկոսը մատնանշել է տնտեսության վիճակը և գործազրկությունը, 13 տոկոսն այդ հարցը խնդրահարույց չի համարում:

Պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ եք քաղաքացիների՝ երկրում կայացվող որոշումների վրա ազդելու հնարավորությանը, հարցվածների 27%– ը բացասական պատասխան է տվել, 16%-ը՝ ավելի շատ ոչ, քան այո, 17%- ը՝ միանշանակ ոչ, 2% -ը դժվարացել է պատասխանել հարցին: Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, ապա այդ առումով գոհունակություն է հայտնել հարցվածների 40%-ը, 21%-ը՝ մասամբ գոհ, 26% -ը՝ դժգոհ է եղել, 2%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Իսկ հարցին՝ երկիրը կառավարում են մարդկանց մեծամասնության, թե՞ առանձին խմբերի շահերից ելնելով, հարցվածների 31%-ը ընտրել է մարդկանց մեծամասնության տարբերակը, 61%-ը՝ առանց խմբերի շահերից ելնելով, 8%-ը դժվարացել է պատասխանել:
Միջազգային հանրապետական ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հռչակված նպատակն է ժողովրդավարության կառուցման գործում օգնել առանձին երկրներին: Կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահը Ալյասկայի նահանգից սենատոր Դեն Սալիվանն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+