Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:14

Անորոշ վիճակ է, չգիտենք՝ ով է ընտրվել. Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Անորոշ վիճակ է, չգիտենք՝ ով է համայնքի ղեկավար ընտրվել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարիետա Քեյանը:

«Սկզբից «Ապրելու երկիր» կուսակցության ավագանին ընտրեց Վոլոդյա Գիգորյանին, որից հետո ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքն ընտրեցին Դավիթ Մինասյանին:Մեզ համար անորոշ վիճակ է, նման բան չի եղել, չգիտենք՝ ով է համայնքի ղեկավար ընտրվել»,- պարզաբանեց նա:

Ըստ համայնքապետքարանի աշխատակազմի ղեկավարի՝ այս պահի դրությամբ՝ Փարաքար խոշորացված համայնքն ընտրված համայնքապետ չունի:

Նշենք, որ Փարաքար համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել ի աջակցություն «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի։

Նկատենք, որ Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կայացել է ավագանու առաջին նիստը, որից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+