Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:18

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ․ Օվերչուկ

Ակտիվ աշխատանք է տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: Ըստ լրատվամիջոցների` այս մասին հինգշաբթի օրը Բաքվում «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Կցանկանայի խոսել եվրասիական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների ներուժի մասին։ Միջազգային հարաբերությունների տեսանկյունից խոսքը մակրոտարածաշրջանի մասին է։ Մենք տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են ընթանում Հյուսիսային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում, հետևում ենք «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության իրականացման գործընթացներին։ Իրականում քիչ է խոսվում Եվրասիական տնտեսական գոտուն ինտեգրվելու մասին։ Այժմ մենք պետք է զարգանանք և ամեն ինչ անենք միջտարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման ժամանակ այդ կառույցին անմիջապես միացել են տարածաշրջանային ինտեգրմանն ուղղված մի շարք երկրներ։

«Մենք գնում ենք տնտեսական ինտեգրման ճանապարհով։ Այսօր մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը վերածվում է մակրոշրջանի, ստեղծվում է ապրանքների արտադրության և առաքման միասնական համագործակցություն։ Այսօր մենք աշխատում ենք աշխատող քաղաքացիների և ապրանքների տեղափոխման համար տարածք ստեղծելու ուղղությամբ։

ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն կազմել է 1,3 տրլն դոլար, կազմակերպության անդամ երկրների միջև առևտուրը՝ 55 մլրդ դոլար։ Առևտրի ոլորտում նկատվում է աննախադեպ աճ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտուրն աճել է 32,7 տոկոսով։ Մենք հասել ենք նախահամաճարակային մակարդակներին և գերազանցել դրանք մոտ 10 տոկոսով։ Մենք, փաստորեն, հրաժարվել ենք մեր ներքին սահմաններում վերահսկողության բոլոր տեսակներից, բացառությամբ սահմանային վերահսկողության»,- ասել է Օվերչուկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+