Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:46

Որքան շուտ դուրս գանք համազգային ընդվզման, երկիրն ավելի շուտ դուրս կգա այս վիճակից․ Սաղաթելյան

Որքան շուտ դուրս գանք համազգային ընդվզման, երկիրն ավելի շուտ դուրս կգա այս վիճակից․ Սաղաթելյան

Այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն համազգային դիմադրություն ձևավորելու, համաժողովրդական ընդվզում սկսելու միջոցով։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պարզաբանելով փողոցային պայքարի գնալու ընդդիմության պատրաստակամությունը։

Նա նշեց, որ իրենք չեն համակերպվելու այս իրավիճակի հետ, չեն ընդունելու այս պարտությունը և ծնկի եկած իրականությունը։

«Մեր ժողովուրդն ավելի ծանր իրավիճակներ է հաղթահարել, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ անելու ենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Սա դատավճիռ չէ, ճակատագիր չէ, ինչպես իրենք են ներկայացնում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ իշխանություններն այնպես են ներկայացնում, կարծես, պետք է հաշտվել իրավիճակի և նոր կորուստներ կրելու հետ։

Սաղաթելյանը նշեց, որ անհրաժեշտ է վռնդել այս իշխանություններին իրենց աթոռներից։ Միայն այդ դեպքում աշխարհը մեզ հետ այլ լեզվով կխոսի։ Նա, միևնույն ժամանակ, կարծում է, որ այսօր չունեն կազմակերպվածության այնքան բարձր մակարդակ, որ մեկ անգամ և վերջնական դուրս գան փողոց և չհիասթափեցնեն մեր քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+