Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:32

Լուրջ վտանգ է սպասում Արցախի՝ իր իսկ տարածքում ապրելու պատմական իրավունքին․ Օհանյան

«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հարցի քննարկումը, այս թեմայով լսումները բխում են Հայաստանի և Արցախի Հանրապետության շահերից։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ չկայացած ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք։ Այսօրվա իշխանությունները զորքերը բանավոր ցուցումով հետ են քաշել՝ չհասկանալով, որ ռազմավարական մի շարք կետեր, բարձունքներ այսօր հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը խնդիր է լինելու իրական սահմանազատում և սահմանանշում անելու համար»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ մենք կարևոր խնդիրներից մեկն այն է, որ սահմանագծման և սահմանազատման իրական պայմաններ չունենք։

«Եթե մենք սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի՝ իր իսկ տարածքում ապրելու պատմական իրավունքին»,- ասաց Օհանյանը։

Նա հավելեց, որ այսօրվա իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվաությունների՝ այսպիսով խախտելով բոլոր իրավական ընթացակարգերը՝ սկսած նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի փաստաթղթերից։

Օհանյանն ասաց, որ ընդդիմությունը պահանջում է իշխանություններին կամայական պայմանավորվածությունների գնալ։ Մեկ այլ առաջարկով ընդդիմությունը սահմանել է ռուս խաղաղապահների գործունեության մասին պայմանը։ Առաջարկվում է կողմերից մեկի դիմումի հիման վրա ավտոմատ երկարացնել նրանց տեղակայումը Արցախում առնվազն 5 տարով։ Նշենք, որ հայտարարությամբ ամրագրված է, որ 5 տարին լրանալուց 6 ամիս առաջ պետք է դիմնել տեղակայումը երկարաձգելու համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:

Նշանակվել էր արտահերթ նիստ, որին իշխող կուսակցությունը չներկայացավ։ Նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+