Եռակողմ հայտարարությունից հետո ապացուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող սահմանագծման և սահմանազատման խնդրով համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտտպանության հարցը։ Վերոգրյալից ելնելով «Ազատագրական» շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սաևգսյանի հրաժարականը։
Այս մասին «Ազատագրական» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միանալ այս շարժմանը»,-նշեց նա։
Զոհրաբյանն առաջարկեց վաղը՝ 12։00-ին ուխտագնացությամբ՝ ոտքով մեկնել Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։ «Միայն համախմբմամբ կարող ենք այս իրավիճակից դուրս գալ»,-հայտարարեց Զոհրաբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







