ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանագահների ֆորմատով։ Մենք մեր պատրաստակամությունն ենք արտահայտել բոլոր հանդիպումների հետ կապված։ Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեկտեմբերի 15-ի հանդիպումը ևս նորություն չէ, քանի որ ԵՄ նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում գաղափար էր առաջ քաշե՝ ասելով, որ ԱլԳ գագաթնաժողովն է տեղի ունենալու։ Ինքը այդպիսի գաղափար առաջարկեց, որ կազմակերպվի հանդիպում իմ և Ադրբեջանի նախագահի միջև։ Ես այդ գաղափարը չեմ մերժել»,-նշել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ հայկական և ադրբեջանական կողմի շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի «մենք կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել, փորձել խուսափել ճգնաժամերից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







