Երգիչ Մհեր Մեսրոպյանը, ով հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել է վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ սկսելու մասին:
«Ես հացադուլ եմ սկսում հանուն մեր ազգի, որպեսզի մենք արթնանանք, հասկանանք, թե ինչ է կատարվում։ Հացադուլի նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա», — ասել է երգիչը տեսաուղերձով, որը ձայնագրվել է Մատենադարանի շենքի մոտ։
Երգչի խոսքով՝ հացադուլը շարունակությունն է այն շարժման, որը սկսվել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Մհեր Արմենիան հայտարարել էր Շուռնուխ գյուղից դեպի Հանրապետության հրապարակ երթ սկսելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







