Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:38

Սոցիալական աջակցություն է. Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն՝ 50 հազար դրամ բաժանելու մասին

Իշխող թիմը, որպես պարտավորություն, հետևելու է, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքը օրենքի սահմաններում լինի: Այս պահի դրությամբ ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը,  որը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն է:

Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, և ինքը քաղաքացիներին 50 հազար դրամ է բաժանել, Հ. Հարությունյանն արձագանքեց.

«Ես առաջարկում եմ բոլոր նման դեպքերը տալ իրավապահ մարմիններին»: Անդրադառնալով ընտրությունների նախաշեմին 50 հազար դրամներ բաժանելուն, նա սկզբում նշեց, որ նման բան չկա:

Երբ լրագրողները հիշեցրին, որ այդ մասին համապատասխան որոշում կա՝ նա շեշտեց.
«Դա սոցիասլական աջակցություն է ու կապ չունի ընտրությունների և որևէ այլ գործընթացների հետ: 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, թող մտածեին, մարդկանց 30 տարի սոված չթողեին ու հիմա նման բաներ չասեին»:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+