Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:48

Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ. Արթուր Վանեցյան

Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ. Արթուր Վանեցյան

Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշյանի և վարչության ընդհանուր քարտուղար Հակոբ Արսլանյանի հետ: Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում նախանշված ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին:

Արթուր Վանեցյանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով:

Վերջինս ընդգծել է բանակցությունների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև օկուպացված ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը: Առանձին կարևորություն է ենթադրում նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման միջազգայնորեն հաստատված փաստի առիթով միջազգային համապատասխան ատյանների կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Կողմերը պայմանավորվել են զարգացնել հաստատված հարաբերությունները` ի շահ հայկական երկու պետությունների և ողջ աշխարհասփյուռ հայության:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+