ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նույն օրը երկրի ղեկավարն Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12-ին Կրեմլում կհանդիպի 8-րդ գումարման Պետդումայի պատգամավորների հետ:
«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են առաջնային երկրի համար: Նույն օրը տեղի կունենա Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», -նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվա է մեկնել նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







