Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքը հայտնել է, որ կորոնար անբավարարության հետևանքով մահացել է Ուկրաինայի Գլխավոր ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովը։
Պատգամավորին մահացած են գտել տաքսիի մեջ, որը ոստիկանները կանգնեցրել էին ճանապարհային կանոնների խախտման համար։ Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վերակենդանացնել պատգամավորին, սակայն, ապարդյուն:
Հիշեցնենք, որ «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը երկու տարի առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի նախագծի հեղինակն է: Նա նաև ակտիվորեն արտահայտել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






