ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի դիտարկումներին ԼՂ հարցի հետ կապված ՀՀ-ի քաղաքականության վերաբերյալ և հարցին, թե Արցախի հետ կապված ի՞նչ են բանակցում, ասաց. «Ես վստահ եմ՝ կառավարության յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է կառավարության ծրագրով, որը հաստատվել է նախ կառավարության նիստում, ապա՝ այս դահլիճում։ Անկեղծ ասած, ես հակասություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ նախորդ շրջաններում ևս ի վերջո վերջնանպատակը հայ ժողովրդի համար հանրապետությունում և Արցախում արժանապատիվ և խաղաղ դարաշրջան ապահովելը չէր. հուսով եմ՝ այդպիսին է եղել նպատակը միշտ»։
Միրզոյանը, հիշեցնելով, որ 48 օր պաշտոնավարում է ԱԳ նախարարի պաշտոնում, ասաց. «Կարծեմ 25-30 տարի դուք և Ձեր ներկայացրած քաղաքական ուժը եղել եք իշխանություն կամ ընդդիմության, կամ միաժամանակ իշխանություն և ընդդիմություն՝ հատվածաբար, և չեմ հիշում, որ որևէ էական և վերջնական լուծում տրված լիներ այն շարքին, որը դուք ներկայացրեցիք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







