Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:59

Մեր ռազմական ամբողջ տեխնիկան մսխվել է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համաժողովում իր ելույթից հետո պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող արդիական մի շարք հարցերի: Նա անդրադարձել է բանակի վերականգնման հնարավորությանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է բանակը վերականգնել, բայց դրա համար երկար ժամանակ է պետք:

«1,2, 3 տարիները բավարար չեն, հատկապես, երբ մեր ԶՈւ-երը գնալով չեն վերականգնվում: Իմ կշտամբանքը բանակին չի վերաբերում, այլ մարդկանց, ովքեր, իրենց կարծիքով, քաղաքականություն են վարում, իսկ իրականության մեջ չգիտեն ինչ անել և ԶՈւ-երից կիլոմետրերով հեռու պետք է լինեն: Երբ ասում են պրոֆեսիոնալ բանակ, իրենք չեն հասկանում, թե ինչ է պրոֆեսիոնալ բանակը: Իրենց կարծիքով պրոֆեսիոնալ բանակը զորակոչային տարիքի անձանց բացակայությունն է ԶՈւ-երում: Նման բան ուղղակի չի կարող լինել: Բանակի վերականգնման համար տարիների  աշխատանք է պետք, իսկ այն, ինչ կար մինչև 2018 թվականը, 30  տարիների աշխատանքի, հսկայական ջանքերի, մարդկային կայնքերի, նյութական միջոցների արդյունք է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դժվար թե երեք տարում հնարավոր լինի 30 տարվա ճանապարհ անցնել:

«Որքանով ես տեղյակ եմ՝ հիմա մեր ռազմական ամբողջ տեխնիկան մսխվել է: Այն թվերը, որոնք հրապարակվում են ու չեն հերքվում ՊՆ-ի կողմից, նշանակում է՝ իրականություն են»,-հավելեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+