Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:50

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին և որևէ սխալ չի անի»

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Թուրքիայի Քոնիա քաղաքում ներկա են գտնվել իրենց ռազմաօդային ուժերի «TURAZ բազե 2021» զորավարժությունների շրջանակներում անցկացվող միջոցառմանը. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությունների կարևորությանը, երկկողմ հարաբերություններին և Հայաստանից ունեցած սպասելիքներին:

Աքարը զորավարժությունների մասին խոսելիս նշել է, որ դրանք մի կողմից վախ են ներշնչում իրենց թշնամիներին, մյուս կողմից ոգևորում են եղբայրներին ու բարեկամներին: Ընդգծել է, որ Ադրբեջանի դեմ յուրաքանչյուր սպառնալիք Թուրքիան ընկալում է որպես իր դեմ ուղղված սպառնալիք:

Աքարը խոսել է նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո գործարկված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեության և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին.

«Հաջողությամբ ավարտված ռազմական գործողությունից հետո հիմնված համատեղ կենտրոնում Թուրքիայի զինուժը և ռուս զինվորականները միասին ծառայություն են իրականացնում՝ հետևում են հրադադարին, միասին ջանքեր են գործադրում հրադադարը մնայուն դարձնելու համար: Միաժամանակ Թուրքիայի զինուժն իր հնարավորությունների սահմաններում ջանքեր է գործադրել և գործադրում ինքնաշեն պայթուցիկների հայտնաբերման, վնասազերծման ու ականազերծման գործում»:

Աքարի դիտարկամամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս երկու երկրների միջև համագործակցության առկա մակարդակը ու սահմանում հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհային քարտեզը:

Հայաստանի վերաբերյալ Աքարը հետևյալ շեշտադրումներն է արել. «Կարևոր է, որ մեր հարգարժան նախագահի և պարոն Ալիևի կողմից Հայաստանին մեկնված խաղաղության ձեռքը, խաղաղության հասնելու համար արված առաջարկը ստանա փոխադարձ արձագանք: Թեև առ այսօր, ցավոք, որևէ պատասխան չի ստացվել, բայց կան որոշ նշույլներ: Մեր նպատակն է, որ կողմերը ապրեն խաղաղ, ապահով և բարեկեցիկ: Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին, որևէ սխալ չի անի, և տարածաշրջանում հրադադարը կդառնա մնայուն և կապահովվի կայունությունը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+