Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:03

Տեղի է ունենում կազմակերպված գործընթաց՝ լռեցնելու ընդդիմությանը․ Արթուր Ղազինյան

Տեղի է ունենում կազմակերպված գործընթաց՝ լռեցնելու ընդդիմությանը․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կարծիքով՝  խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերը կազմակերպված են և նպատակ ունեն լռեցնելու, ճնշելու ընդդիմությանը։

Նա լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչներին ընտրած քաղաքացիներին վստահեցրեց, որ իշխանությանը չի հաջողվելու վախեցնել ու լռեցնել ընդդիմությանը։

«Հրահանգ  է տրված մեզ պատժել։ Մենք ունենք պայքար, և այդ պայքարը հանուն պետության ու հանուն ժողովրդի է։ Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ՝ մեզ լռեցնելու նպատակով, դա իրենց չի հաջողվելու, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- նշեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

Արթուր Ղազինյանն ասաց, որ միջադեպի հետևանքով նաև ինքն է վնասվածքներ ստացել։

Նա նաև նշեց, որ կքննարկեն այսօր տեղի ունեցածը, եթե առկա լինեն հանցակազմի տարրեր, պարտադիր կներկայացնեն հաղորդում հանցագործության մասին:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի դիտարկմամբ՝ այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված հիմնական առաքելությունն ու պարտականություններն ի զորու չէ կատարելու:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ  ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասաց, որ այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։

Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շշեր էին նետվել, որից հետո սկսեցին իրար վրա շշեր նետել։

 Խորհրդարանում մթնոլորտը երկրորդ անգամ շիկացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+