Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:04

Իսկ մեզ սպասվում է ևս 70 կմ երկարությամբ նոր շփման գիծ՝ իր բոլոր անվտանգային սպառնալիքներով. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Կոմունիկացիաների բացման «օպերացիան» մեկնարկել է։

Այլևս ակնհայտ է, որ հունվարի 11-ին Մոսկվայում հաստատված կոմունիկացիաների բացման օպերացիան մեկնարկել է։ Ռուս սահմանապահները տեղակայվել են Տավուշի մարզի այն բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանին հանձնվելիք «անկլավներին» կից՝ Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ։

Ես արդեն հասկացել եմ, որ Հայաստանի մաս-մաս հանձնման թեման այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, բայց մի վերջին անգամ ֆիքսենք, թե կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից Տավուշի և Արարատի մարզի «անկլավների» հանձնումը ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակելու։
Չեմ բացառում, որ Տավուշի և Արարատի մարզի «անկլավների» դիմաց Հայաստանին հանձնվի Արծվաշենը։

Ի՞նչ ենք մենք ունենալու այս «չենջի» արդյունքում։

Եթե մենք Ադրբեջանին ենք վերադարձնելու երեք անկլավները, ապա դրանց սահմանների ընդհանուր պարագիծը շուրջ 45 կմ է։ Իսկ սա նշանակում է, որ մենք Տավուշում և Արարատում ունենալու ենք 45 կմ նոր առաջնագիծ։

Ու եթե անգամ ենթադրենք, որ Ադրբեջանը վերադարձնելու է Արծվաշեն անկլավը, ապա դրա սահմանի պարագիծը մոտ 25 կմ է։

Այսինքն, եթե տեղի ունենա անկլավների փոխանակում, ապա Ադրբեջանի հետ մեր առաջնագիծը ավելանալու է ևս 70 կիլոմետրով։

Այսօր մենք առանց ռուս խաղաղապահների, ի վիճակի չենք պաշտպանելու անգամ ներկայիս շփման գիծը։

Իսկ մեզ սպասվում է ևս 70 կմ երկարությամբ նոր շփման գիծ՝ իր բոլոր անվտանգային սպառնալիքներով»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+