Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Նա ծանոթացել է կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից:
Հիշեցնենք, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել վերակառուցված, նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի բացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







