Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:45

Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Փաշինյան (տեսանյութ)

Ասում է՝ թող իրա որդուն տա, գերիներին վերցնի, որդուս մասին էլ խոսելուց՝ ասում է՝ Աշոտիկը։ Սերժի՛կ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, այ տղա՛։  Քեզ որպես պաշտոնական սուտինյոր և թրաֆիքինգի մասնագետ՝ ասում եմ՝ համաձայն եմ։ Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթին։ 

Նա նշեց, որ դիմում է Ալիևին, Կարմիր խաչին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և վերջիններիս լիազորում է պաշտոնապես բանակցել այդ թեմայով։

«Հանկարծ չմտածեք, թե էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սպասում է Սարգսյանի և Քոչարյանի պատասխանին:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագան այսօր անդրադարձել էր Փաշինյանի՝ «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար» երեկվա հայտարարությանը։ 

Սերժ Սարսգյանը, մասնավորապես, նշել էր․ «Իրեն շատ բան է ներվել, այնքան  է լկտիացել, որ նրան դա էլ է ներվելու։ Դա մա՞րդ է, խիղճ ունի՞, ինքը չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ինչի՞ միջով են անցել, ինքը հասկանո՞ւմ է՝ այդ մարդիկ ինչ վիճակում են։ Պիտի թքես այդպիսի ղեկավարի երեսին։ Թող իր երեխուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի  բերի, տեսնեմ դրանից հետո այդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+