Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:15

Եթե ՀԱՊԿ գործիքները բավարար չլինեն, չենք բացառում, որ կդիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Նիկոլ Փաշինյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը առաջին օրվանից քննարկման առարկա եղել է ու կա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին, թե ՀՀ-ն չի պատրաստվում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։

Նա ընդգծեց, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ:

«Երբեք չենք բացառել ու չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է ժողովրդին բաց, հրապարակային ասել 10 տարվա իրադարձությունների մասին:

«Ի վերջո, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին տարիների ընթացքում: Ես անգամ թույլատրելիից մի փոքր ավելի ինֆորմացիա եմ տվել: Ցանկացած մարդ, ով ուզում է վերլուծել, կարող է իմ հրապարակած փաստերը գրառել ու հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:

Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ի երեկոյան հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ։ Ադրբեջանի ԶՈւ-երի գործողությունները նա որակել է  անվանել ոտնձգություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Նա այդ ժամանակ տեղեկացրել էր, որ շուրջ 250 ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի պետական սահմանը ՝ անցնելով 3,5 կմ խորությամբ:

Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնին ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթներով։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+