Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Պաուլ Գավանը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները:
Այս մասին հայտնում է ԵԽԽՎ կայքը։
Պաուլ Գավանը Հայաստան կայցելի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի համար տեղեկատվություն հավաքելու նպատակով:
Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև հակամարտության հումանիտար հետևանքներով զբաղվող տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև հնարավորություն կունենա շփվելու տեղահանված անձանց և անհայտ կորածների ընտանիքների հետ, ինչպես նաև հանդիպելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նա նախատեսում է ամռանն այցելել նաև Ադրբեջան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







