Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:50

Պուտինը եռակողմ հայտարարությունների իրագործման կողմնակից է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի:

Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը եռակողմ համաձայնագրերի իրագործման կողմնակից է, և այժմ ջանքեր է գործադրում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»,-ասել է Կրեմլի խոսնակը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:

«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական ​​կապի մեջ են, մենք նաև մշտական ​​կապի մեջ ենք Բաքվի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:

Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել իրենց գրաված դիրքերում, մի շարք շրջաններ անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահներ:

Հունվարի 11-ին Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը: Եռակողմ բանակցությունների արդյունքը դարձավ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին համաձայնագիր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+